Bravo.am-ը գրում է.

Լիլուի կյանքը փոխվեց 2016-ին՝ Ռոբերտի լույս աշխարհ գալով: Շուրջ 2 տարի Լոս Անջելեսում բնակվող երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել որդու հետ տոնական նոր ֆոտոշարքը, խոսել ամերիկյան առօրյայից, փոքրիկի նախասիրություններից, եւ ոչ միայն:

Ամեն ինչ զրոյից

Միացյալ Նահանգներ գալով՝ հասկացա, որ պետք է ամեն ինչ սկսել զրոյից՝ ստեղծագործական կյանքս, անձնականս… Տեղափոխությունն ինձ համար բոլորովին էլ վախենալու չէր: Այն մարդկանցից եմ, ովքեր սիրում են ամեն ինչ զրոյից սկսել: Կյանքը հնարավորություն է տալիս ապացուցել հենց ինքդ քեզ, որ ուժեղ ես: Դա մեծ հաղթանակ է ինձ համար: Օտարությունն արդեն իսկ սթրես է, էլ ուր մնաց քո մասնագիտությամբ զբաղվես, այն էլ՝ այստեղ: Դժվարությունները շատ են: Ես լուռ, համբերատար կարողացա անել դա: Եվ հիմա գոհ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել