Ամերիկացի բժիշկները հավկիթի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել. դրա գործածումը նպաստում է կրտսեր տարիքի երեխաների աճին և նրանց զարգացման դանդաղումների նվազեցմանը:

Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Pediatrics հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանը (Միսուրիի նահանգ, ԱՄՆ):

Գիտնականների գնահատումների համաձայն՝ ձու գործածելիս օրգանիզմի զարգացումը բարելավվում է միջին հաշվով 1,47 անգամ այն դեպքերի համեմատությամբ, երբ այն չի օգտագործվում սնունդ պատրաստելիս:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ կատարելով ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություն: Դրան մասնակցել են 6-9 ամսական էկվադորցի երեխաներ, որոնք վեց ամսվա ընթացքում օրական մեկ ձու են կերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել