Եթե բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա բույն դնի վտանգավոր ինֆեկցիա, ապա համբույրի հետևանքով կարող է սկսվել հիվանդության զարգացման տհաճ գործընթաց։ Բժիշկների հաղորդմամբ՝ որոշ դեպքերում հնարավոր է նաև մահ։

Բժիշկները հայտնել են այն մասին, որ համբույրի միջոցով հնարավոր է հերպես վիրուսի տարածումը, որը խիստ ոչ էսթետիկ ձևով հայտնվում է շուրթերի մոտ՝ պղպջակների տեսքով։ Ծանր դեպքերում հերպեսային խոցերը կարող են թիրախավորել ոչ միայն բերանի խոռոչը, այլև սեռական օրգանները, ձեռքերի մատները։ Ինքնաբուժությամբ զբաղվելը կարող տանել լուրջ բարդության՝ ընդհուպ մինչև մահվան ելքի։

Եվս մեկ հիվանդություն է հանդիսանում վարակիչ մոնոնուկլեոզը, որը դրսևորվում է տենդի ձևով։

Բացի այդ` մասնագետները զգուշացնում են, որ համբուրվելիս կարող եք վարակվել ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիայով։ Ուժեղ իմունիտետի դեպքում այն ընդհանրապես վտանգավոր չէ, սակայն հիվանդության առկայության դեպքում գրոհում է օրգանիզմի վրա։ Այն թշնամի է հղի կանանց, նորածինների, իմունային դեֆիցիտով մարդկանց համար։ Այն կործանոմ է արյունատար անոթների բջիջները։

Բժիշկների խոսքով՝ համբույրի միջոցով հնարավոր է նաև օրգանիզմ ներթափանցեն կարիես առաջացնող ստրեպտոկոկները, բակտերիաներ, որոնք կարող են առաջացնել խոցեր, գաստրիտներ, մենինգիտներ։ Բայց դա առաջին հերթին վտանգավոր է թուլացած օրգանիզմի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել