Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավել ընդարձակ ինքնավարություն:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հասանովը վստահեցրել է, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների և խնդրի կառուցողական լուծման: «Այդ տեսակետից մենք գտնում ենք, որ Ադրբեջանի և միջազգային օրենքներին համապատասխանող նորմերով հիմնախնդիրն արդյունավետ և արդար լուծելու համար հնարավոր է Լեռնային Ղարաբաղին տրամադրել նախկինի համեմատությամբ ավելի ընդարձակ ինքնավարություն Ադրբեջանի կազմում, երաշխավորել այնտեղ բնակվող հայության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքները», - ասել է Ալիևի խորհրդականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել