Շատ մարդիկ սկզբունքորեն պահպանում են կուսությունը մինչ հարսանիք, ու նրանցից շատերը կարծում են, որ առաջին անգամը ամուսնու կամ կամ կնոջ հետ հեքիաթային կլինի։ Բայց հաճախ չէ, որ այդպես է լինում։ Պատմում են, թե ինչպես է դա լինում։

  1. «Դա եղավ շատ արագ, ես հիասթափվեցի ու ամաչեցի»։

2.  «Դա հիմարություն էր։ Մենք երկուսս էլ 19 տարեկան էինք ու գրեթե չգիտեինք իրար։ Մենք այդպես էլ չքնեցինք ու ոչ մեկի չասացինք։ Համատեղ կյանքի մեկ ամսից հետո մենք վազեցինք տարբեր ուղղություններով։ Հետո ես հանդիպեցի մեկ այլ աղջկա, ում հետ ցանկացա ամուսնանալ։ Սակայն դրա համար ես պետք է անվավեր անեի նախկին ամուսնությունը։ Երբ ես զբաղվեցի այդ հարցով, հասկացա, որ իմ առաջին կինը մահացել է»

3. «Վատ ստացվեց։ Նա ուժգին լարված էր, որովհետև բոլորն ասել էին նրան, որ դա ցավոտ է։ Իսկ ահա առավոտյան շատ էլ լավ ստացվեց։

4. «Դրանք իմ կյանքի լավագույն 30 վայրկյաններն էին, ցավոք, կինս չգնահատեց»։

5. «Մենք հիասքանչ հարսանիք ունեցանք, ինչից հետո գնացինք հյուրանոց։ Ես հագա իմ մետաքսե ներքնազգեստը, իսկ նա միացրեց ռադիոն։ Մենք հասկանում էինք, որ պետք է անենք դա, բայց, չգիտես ինչու, ծիծաղում էինք։ Այդ գիշեր մենք 3 անգամ քնեցինք ու յուրաքանչուր անգամ ռադիոյով նույն երգն էր։ Դա 35 տարի առաջ էր։ Ու մինչև հիմա մենք ծիծաղելով վազում ենք անկողին, երբ լսում ենք այդ երգը»։

6. «Իմ ամուսինը սքանչելի էր։ Նա օգնեց հանել ինձ զգեստս, առաջարկեց տաք լոգանք ընդունել, որը զարդարել էր մոմերով ու թողեց ինձ մենակ 15 րոպե։ Ես թեթևացա ու կանչեցի նրան ինձ մոտ։ Մենք սքանչելի հանգստացանք ջակուզիում, տեսանք իրար մերկ։ Այդ գիշեր սեքս չունեցանք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել