Տեխասի բնակչուհի Մայրա Ռոսալեսը սկսել է համարվել աշխարհի ամենագեր կինը, երբ նրա քաշը հասել է 499 կիլոգրամի: Ավելորդ քաշի պատճառով նա նույնիսկ դադարել է անկողնուց վեր կենալ: Այս մասին գրում է glavcom.ua-ն:

Կտրուկ ճարպակալման պատճառը կյանքում մի շարք ուժեղ ցնցումներն են եղել, հետո սննդային խանգարում է առաջացել:

Մայրան հիշում է, որ 9 տարի առաջ ողբերգական մահով մահացել է իր զարմիկը: Նա գլխի մահացու վնասվածք է ստացել: Կինը փորձել է ոստիկանությանը համոզել, որ նա մահացել է, երբ ինքը պատահաբար ընկել է նրա վրա: Դրանից հետո նա երկարատև ընկճախտի մեջ է ընկել:

Սակայն իր կյանքը փոխել նա որոշել է 30 տարեկանում: Առաջին հերթին նա դիմել է վիրաբույժների, ովքեր նրան ազատել են ավելորդ կիլոգրամներից: Դրանից հետո նա կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել: Նա 11 անգամ պառկել է վիրաբույժի սեղանին, մասնավորապես՝ նրա ստամոքսն են փոքրացրել: Դրանից հետո նա սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել:

Մայրայից մի քանի տարի է պահանջվել 403 կիլոգրամով նիհարելու համար: Հիմա նա կշռում է 96 կգ և համոզված է, որ այլևս երբեք նախկին վիճակին չի հասնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել