«2016 թվականի աղքատության մակարդակի մասին արդեն գրել ենք՝ տեղեկացնելով, որ այն նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.9%: Սակայն աղքա­տությունը բազմաբնույթ է և կարող է չափվել և՛ օբյեկ­տիվ, և՛ սուբյեկտիվ մոտեցումներով: ՀՀ Ազգային վի­ճակագրական ծառայությունը ներկայացնում է նաև աղքատության մակարդակի սուբյեկտիվ գնահատա­կանը: Ըստ ԱՎԾ զեկույցի՝ Հայաստանում 2016թ. բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականնե­րը (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետները) 1.8 անգամ ցածր են օբյեկ­տիվ գնահատականներից: Մասնավորապես՝ աղքա­տության սուբյեկտիվ և օբյեկտիվ մակարդակները գնահատվել են, համապատասխանաբար՝16.6% և 29.4%: Այսինքն՝ փաստացի աղքատների մի զգալի մասն իրեն աղքատ չի համարում: Իրենց ծայրահեղ աղքատ են համարել 14%-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մա­կարդակին (1.8%): Ըստ կենսամակարդակի սուբյեկ­տիվ գնահատականի՝ 2016թ. աղքատության մա­կարդակը 0.4 տոկոսային կետով ցածր է 2008 թ. մա­կարդակից (17.0 %)»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել