Life.panorama.am-ը գրում է.

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը երեկ իր Instagram-ի էջում մեքենայի լուսանկար էր տեղադրել` մակագրելով «Շնորհակալ եմ»: Գեղեցկուհու այս քայլից հետո անմիջապես տարատեսակ ասեկոսեներ տարածվեցին: Մինչ շատերը Լիլիի նվերը վերագրում էին նրա հնարավոր սիրելիին կամ երկրպագուին, Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ եւ տեղեկացավ, թե նվերն իրականում ում կողմից է:

«Մեքենան իմ ամանորյա նվերն է` հայրիկիս կողմից: Պետք է խոստովանեմ, որ թեեւ հայրս անընդհատ հետաքրքրվում էր, թե ինչ մակնիշի մեքենա եմ սիրում, սակայն նվերն իսկապես ինձ համար անակնկալ էր: Շատ բուռն էին զգացողություններս, երբ մեքենան մեր բակում տեսա: Հայրս ասաց դուրս արի բակ, իսկ արդեն դրսում հասկացա, որ իմ Ձմեռ պապը Ամանորից մի քանի օր շուտ է նվերս ուղարկել: Հայրս գիտեր, որ շատ եմ սիրում թե այս մակնիշը, թե սեւ գույնը»,- ժպիտով պատմեց Լիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել