Մանդարինը երեխաների ամենասիրելի մրգերից է, սակայն չպետք է մոռանալ, որ մանդարինն ունի ալերգիկ հատկություն, այդ իսկ պատճառով պետք է սահմանափակել այս մրգի օգտագործումը:

Մանդարինը հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, ինչպես նաև ստամոքսահյութի մեծ թթվայնությամբ գաստրիտ ունեն:

Մանդարինի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր:

Այն հակացուցված է լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի մի շարք հիվանդությունների դեպքում:

«Փայլուն» կեղևը նշանակում է, որ այն պատված է քիմիական նյութերով, չի կարելի ուտել և օգտագործել մուրաբաների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել