Ռոստովի Սուլթան Սալի գյուղում առնետները 14-ամյա երեխային կծոտել են, երբ նրա հայրը զբաղված է եղել սիրուհու հետ զվարճանալով: Այս մասին հայտնում Life-ը:

Պատմությունը սկսվել է նրանից, որ երեխայի հայրը նրան խնդրել է օգնել ամառանոցում, իսկ երբ դեռահասը ներս է մտել, տղամարդը փակել է դուռը և խնդրել է այնտեղ նստել մի քիչ: Տղայի խոսքով՝ նման բան առաջին անգամ չի տեղի ունենում․ երբ իր մայրը տանը չէ, հայրիկի մոտ Աիշան է գալիս:

Երբ հայրը գնացել է երեխայի հետևից, տեսել է, որ նրան առնետները կծոտել են և շտապօգնություն է կանչել: Երեխային հոսպիտալացրել են: Երբ իրավիճակով հետաքրքրվել են ոստիկանությունում, տղամարդը կտրականապես հերքել է իր մեղքը: Նրա մեղքը կինն է պարզել:

Երեխան առնվազն 2 ամիս կպառկի հիվանդանոցում, տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել