Սուրբ Ծննդի նախօրեին անանուն բարերարը երջանկացրել է բրիտանական Ուեսթ-Միդլենդսի մի քանի տասնյակ ընտանիքների։ Գաղտնի Սանտան նրանց փոստարկղերում գցել է կանխիկ գումարով լի ծրարներ՝ գրությամբ. «Հիսուսը սիրում է քեզ», հայտնում է The Sun-ը։

Երջանիկ բնակիչներից մեկը պատմել է լրագրողներին, որ կեսգիշերին մոտ փոստարկղից ձայն է լսվել։ Այնտեղ նա հայտնաբերել է ծրար՝ 50 ֆունտ ստեռլինգով։ Ծրարներում գումարը տատանվել է 50-100 ֆունտի միջակայքում։

Դրամական նվերներ են ստացել 60 տների բնակիչներ։ Շռայլ Սանտայի ինքնությունը հայտնի չէ, սակայն նրան հաջողվել է բարձր տրամադրություն պարգևել բնակիչներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել