50-ամյա ամերիկացի Ջորջ Պրայորը որոշել է ողջ աշխարհին ցույց տալ Կոկա-կոլայի վնասակար հատկությունները: Այս մասին գրում է fishki.net-ը:

Նա փորձի համար օրական խմում էր 10 շիշ կոլա (այսինքն՝ մոտ 70 խորանադրիկ շաքար)՝ մեկ ամիս շարունակ: 

Ջորջը էքսպերիմենտի սկզբում վախենում էր‚ որ կախվածություն կունենա ըմպելիքից: Նա նշում է‚ որ, չնայած իր՝ քիչ ածխաջրերով սննդակարգին‚ նա հիմա անընդհատ ցանկություն է ունենում քաղցր ուտելու:

Կոկա-կոլայի մեկ շիշը 5 գրամ շաքար է պարունակում, այսինքն՝ Ջորջն օրական 350 գրամ շաքար էր օգտագործում:

Իր էքսպերիմենտի վրա հիմնվելով՝ Ջորջը խորհուրդ է տալիս մարդկանց կարգավորել իրենց շաքարի օգտագործման օրական չափաբաժինը: Նշենք‚ որ այս տարվա մարտին Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հրապարակել է շաքարի օրական չափաբաժնի սահմանը՝ 25 գրամ (5 խորանարդիկ շաքար):

Նաև Ջորջը‚ որ երկու երեխաների հայր է‚ խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին հետ պահել ըմպելիքի օգտագործումից‚ քանի որ այն հիմք է հանդիսանում երկրորդ տիպի շաքարախտի զարգացմանը‚ ատամների խնդիրների‚ մանկական ճարպակալմանը և այլ հիվանդությունների սրմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել