Tert.amLife-ը գրում է.
Հոկտեմբերի 27-ին, Առաջին ալիքն ազդարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life-ին հայտնում են, որ երկու ամիս շարունակ, նախագծի ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Լսումների արդյունքում, շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցներն, ովքեր հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի եւ միջազգային ժյուրիի առջև, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին։
 
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել