«Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու են կարևոր հարցեր, այդ թվում ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են: Ըստ այդմ՝ կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն՝ փորձագիտական և վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծար­վածները: Կլինեն անվան փոփոխություններ, ասենք՝ հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժի­նը՝ հանրության հետ կապերի բաժին և լրատվու­թյան բաժին:
 
Վերակազմավորման մեջ է նաև ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ինչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»: Ի դեպ, այժմ ատես­տացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել