«Հայ պաշտոնյաների և հատ­կապես ՀՀԿ-ական պատգամա­վորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է: Այս տարի ևս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազա­գույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը ևս իրենցն է: Կարևոր է նաև, որ այդ մարդիկ Հա­յաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գու­մարների արտահոսքը կանխելու և դրանք Հայաստանի տնտե­սության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարա­վոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենա­ների վարձակալության, շոփինգի և նման մանր-մունր այլ բա­ների վրա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել