««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջև հարաբերությունները գնալով ավելի են լարվում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հարությունյանի` նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չեն եղել: Չի բացառվում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում մի օր էլ նա հրաժեշտ տա պաշտոնին:
 
Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հարությունյանն իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի այցելել որևէ կալանավայր: Իր պաշտոնավարման ընթացքում ՔԿՎ չայցելեց նաև նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում հարաբերությունները ևս լարված էին Արթուր Օսիկյանի հետ: Հովհաննիսյանը մեկ անգամ միայն եղել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և վերջ, այնինչ Հարությունյանը նույնիսկ այնտեղ չի այցելել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել