Operativ.am -ը գրում է

Ամերիկյան լրատվամիջոցները դասակարգել են բնակիչների մարմնում մնացած իրերը՝ ըստ մարմնի մասերի: Տեղեկությունները հրապարակել է ԱՄՆ-ի սպառողական իրերի անվտանգության կողմիտեն‚ հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ ցուցակի՝ ԱՄՆ քաղաքացիների ականջների մեջ հայտնաբերվել են հաց‚ մարտկոցներ‚ խոտեր ավելից‚ սրված մատիտի փայտի մնացորդներ: 

2017-ի բժիշկները այցելուների քթանցքներից հանել են հետևյալ իրերը. վարդագույն փուչիկներ‚ երկու մագնիս՝ յուրաքանչյուրը քթի երկու անցքերում: Կոկորդում մնացած իրերից բժիշկները հանել են բաց քորոց‚ Զատկի ձու‚ ակվարիումի համար նախատեսված ջերմաչափ: Հիվանդներից մեկը գրիչ է կուլ տվել‚ քանի որ «ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում»‚ իսկ ուրիշ աղջիկ՝ մի քանի սկրեպեր‚ քանի որ իրեն այսպես «հրամայել էին այլմոլորակայինները»:

Ավելի դելիկատ մասերից բժիշկները դուրս են բերել ոչ տիպիկ իրեր‚ ինչպես պլաստիկ գդալ‚ դեմինոյի զառ‚ 10 սմանոց սեքս խաղալիք՝ միզանցքից: Կանացի հեշտոցից բժիշկները հանել են հեծանիվի լուսանդրադարձի համար նախատեսված կատաֆոտ‚ խաղալիք կախարդական փայտիկ‚ փողեր ու հեռախոս‚ ականջակալներ և կավ:

Ամերիկացիների հետանքներից բժիշկները ստիպված են եղել հանել գոլֆի գնդակ‚ ծամելու համար նախատեսված թութունի տուփ‚ խաղալիք հրթիռ և կառնիզի համար նախատեսված գլխիկ: Պացիենտները բացատրել են դրանք՝ փորկապությունը բուժելու նպատակով‚ հեմորոյի սիմպտոմները թուլացնելու‚ պատահաբար բաղնիքում ընկնելու‚ ընկերների հետ հարբած փորձեր անելու և այլ պատճառներով են այնտեղ հայտնվել: Մի ամերիկացի նույնիսկ նշել է‚ որ նա իր հուզմունքի դեմ պայքարելու համար հետանցք է մտծցրել ջրով շիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել