...Մեծ, շատ մեծ շռայլություն է, երբ մի ամբողջ ժողովուրդ արդեն քանի դար երազում-պայքարում է անկախության, դրա միջոցով` ազատության համար: 
Մեզ հետ համաքայլ ընթացող ազգերը գտել են իրենց պետության, իրենց բաժին հայրենիքի բարօրության բանաձեւը ու այսօր իրենց «բարձր» դիրքերից զբաղված են քաղաքակրթության դասախոսությամբ` մեր պես հին ու «չկայացած» ժողովուրդների, պետությունների գլխին:
Մենք էլ պատմական իներցիայի, մեր տեսակի անուղղելիությամբ մեր փրկությունը անհուսորեն շարունակում ենք փնտրել նրանց մեջ` Խրիմյան Հայրիկից մինչեւ մեր օրերի քաղաքական-մտավորական ընտրանին…
…Մենք այդպես էլ չսովորեցինք ու չուզեցանք վախենալ հայի հիասթափված ու վիրավորված տեսակից ու չուզեցանք հասկանալ, որ էդ տեսակի միակ զենքը դառնալու է վրեժխնդրությունը` անտարբերությամբ, արհամարհանքը…
Որտե՞ղ կորցրիր պատմությունդ, մա´րդ, ու՞ր կորավ հայրենիքդ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել