Life.panorama.am-ը գրում է.

Օրերս երգչուհի Աննա Խաչատրյանը հաճելի անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ ներկայացնելով ամենահայտնի ամանորյա երգերից մեկի՝ «Տոնածառ ջան, տոնածառ» երգի պարային տարբերակը: Life.panorama.am կապ հաստատեց երգչուհու հետ՝ զրուցելու տվյալ երգը նորովի ներկայացնելու մասին:

«Անկեղծ ասած՝ երկար չենք մտածել այս թեմայի շուրջ: «Տոնածառ ջան, տոնածառ» երգը նորովի ներկայացնելու միտքը եղել է Նիկ Եգիբյանինը, ում կողմից էլ եղել է առաջակը: Կարելի է ասել, որ այս երգի տվյալ տարբերակի պրոդյուսերը հենց Նիկն է»,- պատմեց Աննա Խաչատրյանը՝ նկատելով. «Կարծում եմ, որ չի գտնվի որւեէ մեկը, ով ծանոթ չլինի այս երգին: Համենայն դեպս, մինչ այսօր, երբ մարդիկ լսում են «Տոնածառ ջան, տոնածառ»-ը, ուրախանում են, նրանց դեմքին ինքնըստինքյան ժպիտ է առաջանում: Երեւի սա այն պատճառներից մեկն էր, որ ինքս էլ որոշեցի վերադառնալ մանկություն եւ կատարել այս երգը»:

Հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի իր համար Ամանորը եւ թե այս տարիների ընթացքում ո՞ր Ամանորն է, որ մինչ այսօր հիշվում է որպես ամենահետաքրքիրը, երգչուհին պատասխանեց. «Ինչպես գիտեք, հատկապես երգիչ, երգչուհիները, ի տարբերություն մյուսների, Ամանորի գիշերը ուրախանալու, զվարճանալու, ընկերների, ընտանիքի անդամների հետ հավաքվելու փոխարեն աշխատում են, ինքս էլ այս հարցում բացառություն չեմ: Բարեբախտաբար, այս տարի եւս, ինչպես նախորդ տարիներին, ես աշխատանքի կլինեմ, ինչից երբեք չեմ դժգոհել: Ճիշտ է՝ Ամանորի գիշերը չենք անցկացնում ընտանիքի անդամների հետ, բայց հաջորդ առավոտյան, երբ արթնանում ես, քեզ բավարարված ես զգում՝ թե ֆիզիկապես, և թե ֆինանսապես»,- նշեց Աննան՝ շարունակելով. «Ամենահիշվող եւ հետաքրքիր Ամանորն ինձ համար, թերեւս այն Ամանորն էր, որ ես ուղիղ կեսգիշերին գտնվում էի ճանապարհին, ինչի արդյունքում ստիպված եղա Ամանորը դիմավորել տաքսու մեջ եւ դրա վարորդի հետ: Կարծում եմ, որ միակը չեմ, գրեթե բոլոր երգիչների մոտ, վստահ եմ, որ նմանատիպ իրադրություններ եղել են, երբ կեսգիշերին կանգ ես առնում, դուրս ես գալիս մեքենայից եւ տիպված լինում շամպայն խմել վարորդի հետ»,- նկատեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել