Armtimes.com-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ամփոփել է տարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

ՔԱԳՎ պետը նախ անդրադարձել է տարվա ընթացքում ոլորտում արձանագրած ցուցանիշներին: Համաձայն դեկտեմբերի 25-ի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով: ՀՀ օդանավակայաններում դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 10 հազար 752 թռիչք-վայրէջք՝ 18.2 տոկոսով գերազանցելով 2016 թվականին գրանցած ցուցանիշը: 

Սերգեյ Ավետիսյանը խոսել է նաեւ ոլորտում իրականացրած ծրագրերի մասին: Մասնավորապես նշել է, որ 2017 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների, ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով կնքվել է շուրջ 845 մլն դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր: Իրականացված ներդրումների արդյունքում օդանավակայանի բոլոր համալիրներում տեղադրվել են նոր ապակիներ, մոնտաժվել է կաթսայատան եւ ջեռուցման համակարգը: 

Որպես ոլորտի կարեւոր առանձնահատկություն Ավետիսյանն առանձնացրել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված ՀՀ-ի եւ Եվրոպական միության միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը: Համաձայնագիրը հայկական ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից առանց սահմանափակումների օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել