Ամուսնացած կամ իրենց զուգընկերների հետ ապրող մարդիկ, որպես կանոն, ավելի մեծ բավարարվածություն են զգում կյանքից, քան միայնակները։ Այս մասին է վկայում Մեծ Բրիտանիայում կանադացի գիտնականների անցկացրած հետազոտությունը։

Ուսումնասիրելով մոտ 400 հազար բրիտանացիների բարոյա-հոգեբանական վիճակի մակարդակի մասին տվյալների բազան՝ Վանկուվերի էկոնոմիկայի դպրոցից Շոն Գրովերն ու Ջոն Հելիվելը եկել են եզրակացության, որ ամուսնական զույգերը երջանիկ են նույնիսկ ծերության տարիներին։

Ավելի վաղ մեկ այլ հետազոտությամբ պարզվել էր, որ մարդիկ տոնական օրերին ավելի շատ են սեքսով զբաղվում, իսկ 9 ամիս անց նկատվում է ծնելիության աճ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել