Բաղադրիչներ՝

  • ալյուր - 4 բաժակ,
  • շաքար - կես բաժակ,
  • չոր խմորիչ - 2 փաթեթ,
  • աղ - 1 թեյի գդալ,
  • կաթ - կես բաժակ,
  • ջուր - 14 բաժակ,
  • կարագ - 100 գրամ,
  • 2 ձու,
  • 2 չամիչ,
  • 2 ձվի դեղնուց,
  • կարմիր սննդի ներկ - 2 կաթիլ:

Պատրաստումը՝

1. Խառնեք 2 բաժակ ալյուր, շաքար, աղ և խմորիչ։ Կաթսայի մեջ տաքացրեք կաթը, ավելացրեք կարագ և ջուր, պահեք, մինչև կարագը հալվի։

2. Ավելացրեք ստացված զանգվածին ալյուր և լավ խառնեք։

3. Հարեք ձուն և ավելացրեք խմորին մնացած 2 բաժակ ալյուրը։

4. Լավ հունցեք խմորը, ծածկեք կափարիչով և թողեք մեկ ժամ։

5. Երբ խմորը պատրաստ կլինի, բաժանում ենք այն 2 մասի, մեծ մասը գրտնակում ենք կիսաօվալանման եռանկյունու գլխի համար։

6. 2-րդ մասը բաժանում ենք 2 մասի։ Առաջինը գրտնակում ենք ձեռքերով օվալի, ձևավորում ենք մորուքը և սուր դանակով կամ մկրատով կտրատում ենք մորուքի համար շերտերի՝ 1 սմ։

7. Մնացած խմորից բեղեր ենք պատրաստում, գլխարկ, քիթ և պոմպոն։

8. Միացրեք խմորի բոլոր մասերն այնպես, որ ստացվի Ձմեռ պապ, և չամիչով արեք նրա աչքերը։

9. Առանձին հարեք դեղնուցները (տարբեր ամաններում)։ Մեկ ամանի մեջ ավելացրեք սննդի ներկ, խառնեք և քսեք այն քթին, գլխարկին և Ձմեռ պապի այտերին։ Երկրորդ զանգվածը քսեք մնացած խմորին։

10. Դրեք այն տաքացրած ջեռոցի մեջ (180 աստիճան)՝ փակելով Ձմեռ պապին փայլաթիթեղով և թխեք 15 րոպե։

11. Հանեք փայլաթիթեղը և թխեք ևս 10 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել