«Երևանի քաղաքապետարանն ահռելի միջոցներ է ծախսել ամանորյա լուսավորության վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն այս նպատակով դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Թիմսերվիս» ընկերության հետ: Ըստ այդմ, ամանորյա միջոցառումներին ընդառաջ` Երևանի վարչական շրջանների կենտրոնական փողոցների 1200 ծառաբներ ձևավորվել են 12 հազար հատ 10 մետրանոց լուսադիոդային լամպերով: Իսկ 7 պուրակում տեղադրվել են մետաղական շարժական կոնստրուկցիաներ, կամարներ և ձևավորվել 10 հազար գմ լուսադիոդային լամպերով: Այս ամենի համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 24 մլն 500 հազար դրամ կամ մոտ 51 հազար դոլար: Ամանորյա ճոխությունները կարելի էր ընդունել, եթե լուրջ կասկածներ չլինեին առ այն, որ ծախսված գումարի մի մասն իրականում ատկատի ճանապարհով հայտնվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաններում: Ի վերջո, իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն փողի նկատմամբ և փորձում են հնարավոր բոլոր մեթոդներով պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից գրպանել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի նախաշեմին գնել է նաև մեկ հատ սառնարան` 420 հազար դրամ արժեքով: Թե ում համար է նախատեսված սառնարանը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել