operativ.am-ը գրում է

Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի թիվ 16/1 հասցեում՝ ավտոմեքենաների քանդման կետում, այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:05-ին:

Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել