Armtimes.com-ը գրում է.

Արմեն Ջիգարխանյանը հանդիպել է իր որդեգիր տղայի` Ստեփանի հետ, տարիների բաժանումից հետո: Դերասանը գրկաբաց է ընդունել հարազատին:

Դմիտրի Բորիսովի «Пусть  говорят» հաղորդման նոր թողարկման ժամանակ ցուցադրել են կադրեր Արմեն Ջիգարխանյանի ու նրա որդեգիր տղայի հանդիպումից, որը նրա երկրորդ կնոջ` Տատյան Վլասովայի որդին է: Նշենք, որ դերասանն ու Ստեփանը չէին հանդիպել արդեն 20 տարի, որպես բաժանման պատճառ էր նշվում մեծ վեճը:

Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Ստեփանը վերադարձել է Լաս-Վեգասից` Արմեն Ջիգարխանյանի անձնական խնդրանքով, որը նա փոխանցել է ընկերների միջոցով: Հանդիպման մասին Ստեփանը պատմել է հաղորդման ժամանակ. «Նիհարել է նա, նրա խոսքն ամբողջովին փոխվել է, նույնիսկ Վիտալինայի մասին առաջին եթերի ժամանակ դժվարանում էի հասկանալ, թե ինչ է խոսում: Ես այնպես եմ ուրախացել, ասես չէինք տեսնվել 1 տարի կամ երկու, ինձ տեսնելով Արմեն Բորիսովիչն ասեց արի տղաս, արի ինձ մոտ, նստիր, սրանք մեր հանդիպման առաջին բառերն էին»,-ասել է Ստեփանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել