Այս տարի թողարկվել են թոփ մակարդակի անհավանական մեծ թվով բջջային սարքեր, ընդ որում՝ որոշ արտադրողներ հասցրել են թողարկել բարձր գնային կատեգորիայի միանգամից 3-ական մոդել։

Նշվում է, որ աշխարհում ամենից լավ սելֆի անել հնարավոր է Google Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոններով։ Դրանք կարողանում են հատուկ ալգորիթմների օգնությամբ նկարին խորություն հաղորդել։ Այս մասին հայտնում է GSMArena պորտալը՝ ավելի քան 50 սմարթֆոնների ուսումնասիրության արդյունքներով։

Երկրորդ տեղում է iPhoneX-ը, երրորդում՝ Samsung Galaxy S8, Galaxy S8+ և Galaxy Note 8 սմարթֆոնները։ Դրանք ունեն մանրամասնության բարձր մակարդակ և շատ լավ ավտոֆոկուս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել