Life.tert.am-ը գրում է.

Ելենա Արշակյանի նոր «Կարմիր բլուր» հեռուստասերիալի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Հեռուստանովելի հերոսին մարմնավորում է դերասան Սարգիս Գրիգորյանը, ով ոչ վաղ անցյալում ասել էր, որ այլևս չի ցանկանում նկարահանվել սերիալներում։ Tert.am Life–ը Սարգսի հետ զրուցել է որոշման փոփոխության, նոր համագործակցության և կնոջ խորհրդի մասին։

«Ես, ընդհանրապես, ցանկություն չունեի սերիալում նկարահանվելու, սակայն հասկացանք, որ այլընտրանքը դժվար է։ Ես չեմ ուզում նկարահանվել սերիալներում, սակայն, երբեմն, մեր ցանկություններն ու արարքները չեն համապատասխանում։ Ես այլընտրանք չունեմ իմ դերասանական քաղցը հագեցնելու համար»,– ասաց Սարգիսն ու հավելեց, որ նոր նախագծի սցենարը տարբերվող է, բացի այդ, ինքը վստահում է Ելենա Արշակյանին։

«Ելենա Արշակյանի հետ արդեն աշխատել եմ «Դեպի վայրէջք» 25 մասանոց սերիալի շրջանակում։ Մենք երկար զրուցեցինք, զգացի, որ շատ լուրջ բան է ուզում անել։ Ելենայի հետ աշխատելը հետաքրքիր է, քանի որ նա շատ զգացմունքային է։ Կարծում եմ` արդյունքը լավը կլինի։ Իր կողմը երաշխավորված է, երաշխավորված պետք է լինի նաև մեր կողմը` խաղը։ Սյուժեն ու մոտեցումը հետաքրքիր է, դերասանական կազմն էլ լավն է»,– նշեց դերասանը, ով սերիալում խաղալու է Սամվել Սարգսյանի հետ։

Սարգիսն ասաց, որ նախկինում էլ է խաղացել նրա հետ, սակայն համագործակցությունն ավելի կարճ է եղել։ Ինչ վերաբերում է նրան, որ հաճախ սերիալի տեմպը թույլ չի տալիս իրագործել այն, ինչ մտածված է, Սարգիսը նշեց, որ ինքը հավատում է Ելենային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել