Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, դեկտեմեբրի 25-ի կեսօրին ադերբեջանական զինուժը խոցել է հայկական հետախուզական անօդաչու թռչող սարք:

Հայաստանի ՊՆ-ից այդ տեղեկությունը հերքում են: Արցախի ՊՆ-ն այս մասին տեղեկություններ չի հաղորդում: «Մենք նման անօդաչու թռչող սարքեր չունենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել