Փենսիլվանիայի բնակչուհին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց 284 մլրդ դոլար պարտքի վճարման հաշիվ է ստացել։ 58-ամյա Մարիա Հորոմանսկին ապշահար է եղել՝ նշելով, որ իրենք ընդամենը սուրբծննդյան լույսեր են կախել։

Ինչպես պարզվել է՝ կինն իրականում պարտք է եղել մոտ 284 դոլար, իսկ 9 ավելորդ զրոները հայտնվել են էլեկտրացանցերի համակարգչային խափանման պատճառով, հայտնում է Fox News-ը։

«Չեմ կարող հիշել, որ երբևէ տեսած լինեմ միլիարդավոր դոլարների հասնող հաշիվ»,-ասել է մատակարար-ընկերության ներկայացուցիչը,- «Մենք երախտապարտ ենք հաճախորդին մեր հետ կապ հաստատելու պատրաստակամության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել