Life.tert.am-ը գրում է.

«Հայաստանի ձայնը» նախագծում 3 ամսվա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Նունե Եսայանի թիմից Հայկ Ղուլյանը։ Ինչպես միշտ, հաղթանակն առանց քննարկումների չմնաց, քանի որ հաղթանակի թեկնածուներից յուրաքանչյուրն ուներ երկրպագուների իր բանակը, որն անարդար էր համարում մեկ այլ մասնակցի հաղթանակը։ Tert.am Life–ը Հայկի հետ զրույցել է ի սկզբանե ունեցած սպասելիքների, հաղթանակի, քննադատությունների և Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ բարեկամական կապի մասին։

 

Որպես հաղթող` իր անունը լսելուց հետո Հայկը չափազանց հուզված էր։ Ասում է` կցանկանար զսպել հուզմունքը, սակայն էմոցիաները շատ էին, չստացվեց։ «Ամեն ինչ խառնվել էր իրար ու այդ օրը պայթեց։ Մի կողմից գիտեի, որ կարող է նման բան լինել, որովհետև «Կույր լսումների» փուլն ինձ համար անսպասելի լավ արձագանք ունեցավ»,– ասաց Հայկը, ով իր հաղթանակի գրավականը համարում է «Կույր լսումների» փուլում երգած «Յարը մարդուն յարա կուտա» ու եզրափակչում «Թամամ աշխարհ պտուտ եկա» ստեղծագործությունների կատարումը։

 

 

Հայկը սովորում է Կոնսերվատորիայի ջազ–վոկալ բաժնում, մագիստրատուրայի ուսանող է, սակայն ասում է, որ նախագծի ընթացքում չի փորձել ջազային կատարումներ ներկայացնել։ «Երբեք ինձ թույլ չեմ տվել նախագծի ընթացքում երգել երգ, որը 150 մլն մարդ երգել է` տարբեր ձևերով։ Помолимся за родителей ստեղծագործությունը երգեցի, քանի որ շատ խորը երգ է, որը մարդիկ, չգիտեմ ինչու, պատկերացրել են ռեստորան։ Ես պետք է նաև նվագեի երգելու ընթացքում, ցավոք, չստացվեց։ Կարծում եմ`այդ դեպքում շատ  ավելի ուժեղ արձագանք կստանար,– ասաց նա, ապա հավելեց, որ հայտնի երգեր կատարելու մասին շատ է խոսել մյուս մասնակիցների հետ։ –Ես չեմ հավատում, որ  մեր ազգը, մեր բնավորությամբ այլ ազգերը կարող են սևամորթներից ավելի լավ երգել գոսպել կամ ջազ։ Դա շատ քիչ է ստացվում, ես մի օրինակ ունեմ` Տաթևիկ Հովհաննիսյանը։ Ես չեմ հասկանում` ինչու ենք մենք ուրիշին այդքան շատ սիրում, բերում, դարձնում մերը, 2 կարաոկե գտնում, երգում, ասում` մենք երգիչ–երգչուհի ենք, բա մեր երաժշտությունն ո՞ւր գնաց կորավ»։

Ըստ Հայկի` ինքն ու Նունեն հեշտ էին հասկանում իրար. «Մենք միշտ շատ արագ հասկանում էիք` ինչ պետք է անենք։ Կարող է երգը դժվար որոշեինք, սակայն շատ արագ էինք հասկանում, թե ինչ  պետք է  անենք  երգի հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել