Չիկագոյի մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհու ձեռքից տուժել է 2 տարեկան 5 երեխա։

Երկու դաստիարակչուհիներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել երեխաների նկատմամբ նրանց ծաղրի մասին։ Տեսահսկման խցիկները ֆիքսել են, թե ինչպես է 32-ամյա Լիզանդրա Կոսմեն այրվածքներ թողել 5 երեխաների մարմինների վրա՝ տաք սոսնձի ատրճանակի օգնությամբ։ Այդ ընթացքում նրա գործընկերը՝ 27-ամյա Սյուզան Գոնսալեսը, հետևել է տեղի ունեցողին և ծիծաղել, հայտնում է People-ը։

Դաստիարակչուհու գործողությունների հետևանքով տուժել է 3 տղա և 2 աղջիկ։ Կադրերում լսելի են երեխաների ճիչերը, որոնք արձակվել են իրենց ձեռքերին տաք սոսինձ լցնելու ցավից։ Լիզանդրայի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործողությունները վնասակար չեն եղել։ Կինը մանկապարտեզում է աշխատում արդեն 10 տարի և երբեք սկանդալում չի հայտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել