Ցանկացած կին, նույնիսկ ամենաուժեղ, խիզախ, ինքնավստահ ու հմայիչ կինը կարող է իր կյանքի որոշակի փուլում ենթարկվել հոգեբանական բռնության: Իսկ ո՞ր փուլում կինը պետք է գիտակցի, որ տղամարդը սկսել է իրեն մանիպուլյացիայի ենթարկել:

Ինչպե՞ս կրկին ձեռք բերել ներքին ներդաշնակություն ու վստահություն ու սկսել վայելել կյանքը: Ստորև ներկայացնենք այն 10 նշանները, որոնք կնոջը թույլ կտան խուսափել հոգեբանական քայքայումից:

1. Տղամարդն արգելում է կնոջը հանդիպել ընկերների հետ

Այն զուգընկերը, ով իրեն այդ կերպ է պահում, հավանաբար ցանկանում է, որ կինն իր սեփականությունը լինի: Դրա համար նա անում է հնարավոր ամեն բան, որ կինը, որքան հնարավոր է՝ հազվադեպ շփվի իր ընկերների հետ: Տղամարդը չի ուզում հասկանալ, որ բացի սիրային հարաբերություններից՝ կնոջ կյանքում կան մարդիկ, որոնց հետ նա հաճույքով է շփվում:

2. Տղամարդը վիրավորում է կնոջը

Կնոջ համար կարևոր է հասկանալ, որ ցանկացած նվաստացուցիչ մականուն, որ տղամարդու կողմից տրվում է կնոջը՝ անգամ կատակի ձևով, իր մեջ կնոջը վիրավորելու նպատակ է կրում և միտում՝ վերջինիս ստիպել գիտակցել ու հասկանալ իր տեղը ու չանցնել սահմանից անդին: Եթե կնոջն այդ վարքը շփոթեցնի, ապա տղամարդը կփորձի արդարացնել իրեն:

Այդ դեպքում նա կսկսի մեղադրել կնոջն այն բանում, որ չափազանց սուր է ամեն բան ընկալում, վիրավորվում է, կբացատրի, որ շատ բաների ավելի թեթև է պետք նայել: Կինն ինտուիցիայի մակարդակում կհասկանա, որ ինքն այդպիսի վերաբերմունքի արժանի չէ:

Սովորաբար բռնապետ տղամարդիկ փորձում են կնոջը համոզել, որ նա պետք է նորմալ վերաբերվի վիրավորանքներին՝ վստահեցնելով, որ նա իրավիճակին ճիշտ չի մոտենում: Կինը չպետք է թույլ տա նման վերաբերմունք:

3. Իր անհաջողությունների համար տղամարդը մեղադրում է կնոջը

Կնոջը պետք է զգոնության մղի, եթե տղամարդը պարբերաբար նրան մեղադրում է սեփական խնդիրների մեջ: Հիստերիաներ սարքելը տղամարդու լավագույն վարքագիծը չէ: Բայց հենց այդպես է տղամարդը փորձում ապացուցել, որ ոչ մի բանում մեղավոր չէ, և պատասխանատվությունը դնում կնոջ վրա:

4. Տղամարդն օգտագործում է ալկոհոլային խմիչքներ կամ թմրամիջոցներ

Բռնապետ տղամարդկանց մեծ մասը չարաշահում է ալկոհոլը կամ կախվածություն ունի թմրամիջոցներից: Այդպիսի կախվածությունը սովորաբար հանգեցնում է չվերահսկվող վարքագծի:

5. Տղամարդը վախեցնում է

Եթե տղամարդը կնոջ մոտ հարուցում է վախի զգացում, ապա նրանց հարաբերությունները դժվար է նորմալ համարել: Եթե տղամարդը փորձում է նվաստացնել իր կնոջը կամ վախեցնել, ապա այդպիսի հարաբերություններին ավելի լավ է վերջ տալ:

Բաժանումն արագացնել պետք է այն դեպքում, եթե տղամարդը նպատակաուղղված կերպով փորձում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել:

6. Տղամարդը միշտ կնոջը պատժում է իր հետ չանցկացրած ժամանակի համար

Այսպիսի վարքագիծը հատուկ է այն տղամարդկանց, որոնք կնոջն արգելում են նաև հանդիպել այլ մարդկանց հետ: Եթե կինը մի քանի ժամով գնում է հանդիպման և դա անում է առանց զուգընկերոջ համաձայնության, հետևում է պատիժը:

Հավանական է, որ այդպիսի իրավիճակներում տղամարդը կգոռա կնոջ վրա ու կվիրավորի, կսպառնա նրան, որ ավելի գործուն միջոցներ կձեռնարկի, ներառյալ՝ ֆիզիկական ուժը:

7. Տղամարդը կնոջից հնազանդություն է սպասում

Հոգեբանական բռնության հակված տղամարդը վստահ է, որ ինքը բացառիկ անձնավորություն է: Ինքնասիրահարվածության այդպիսի դրսևորումները հանգեցնում են կնոջից հնազանդության պահանջի:

Նա ուզում է, որ կինն ինքնակամ հանդես գա ստրկուհու դերում: Տղամարդը ցանկանում է, որ կինն իրեն ամեն ինչում անվերապահորեն ենթարկվի ու համաձայն լինի յուրաքանչյուր որոշման հետ:

8. Տղամարդը ցավագին խանդ է դրսևորում

Սադիստ տղամարդիկ հաճախ չեն վերահսկում իրենց վարքագիծը և ցուցաբերում են անտանելի խանդ: Այդպիսի տղամարդկանց խանդն արտահայտվում է տառացիորեն բոլոր ծանոթների ու ընկերների, կնոջ երևակայության ու նպատակների նկատմամբ, քանի որ այդ ամենը կնոջը շեղում են նրանից: Այդպիսի տղամարդիկ ցանկանում են վերահսկել կնոջ կյանքի բոլոր բաղկացուցիչները:

9. Տղամարդն աշխատում է կնոջը վերահսկել սեփական էմոցիաների օգնությամբ
Հոգեբանական բռնարարները շատ լավ մանիպուլյատորներ են:

Այդպիսի տղամարդը, եթե կինն ինչ-որ բանում իր հետ համաձայն չէ, ցուցադրաբար նեղանում է և սպառնում վերջ տալ հարաբերություններին: Նա ձգտում է շարունակ կնոջ մոտ մեղքի զգացում առաջացնել, եթե նա փորձի պնդել իր դիրքորոշումը:

10. Տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա

Ֆիզիկական բռնությունը սարսափելի բան է: Եթե տղամարդն ագրեսիա է դրսևորում, ապա ժամանակի հետ դա վերածվում է շատ ավելի դաժան վերաբերմունքի: Այդ դեպքում արդեն տղամարդը ոչ միայն կվախեցնի ու կսպառնա, այլև կսկսի ֆիզիկական ուժ կիրառել:

Եթե տղամարդը բռնկուն բնավորություն ունի, իսկ նախկինում արդեն իսկ էմոցիոնալ վիճակում շուրջն ամեն ինչ ջարդուփշուր արել է, ապա ժամանակի հետ նա ֆիզիկական բռնության կենթարկի նաև կնոջը: Այս իրավիճակում կինը հարաբերությունները խզելու վերջնական որոշում պետք է կայացնի՝ առանց մտածելու: Կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդուն դժվար է տղամարդ անվանել:

Եվ հիշեք, որ յուրաքանչյուր կին արժանի է լինել ոչ միայն՝ ազատ, այլև՝ երջանիկ, ցանկալի և սիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել