Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը սրել է ոչ միայն մուսուլմանական երկրների և Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, այլև «կռիվ է գցել» հենց մուսուլմանական ճամբարում. պատճառը Երուսաղեմի պաշտպանության համար մղվող արշավի առաջնորդումն է:
Բանն այն է, որ Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ ցուցաբերվող ակտիվությունն անթաքույց խանդ է առաջացրել հատկապես արաբական մրցակիցների, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի մոտ, որոնք նաև ընդգծված անտարբերություն են ցուցաբերում Անկարայի տարաբնույթ նախաձեռնությունների հետ կապված, իսկ մրցակցությունը դրսևորվում է սուր հռետորաբանության, թվիթերյան գրառումների, «դիվանագիտական պատասխանատվության» տեսքով: 
Այս անգամ «բանավոր ռինգում» են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (աշխատակազմով հանդերձ) և ԱՄԷ-ի ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանը, բանավոր «փոխհրաձգության» թեման էլ մեկդարյա վաղեմության դեպքերն են՝ oսմանյան զորահրամանատար Ֆահրեդդին փաշայի՝ մուսուլմաննների համար սրբազան սաուդյան Մադինա քաղաքում իրականացրած ռազմագործողության տարամեկնաբանությունները: Ի դեպ՝ պատմական անցքերի վերաբերյալ հեռակա «բանավեճը» հաճախ դուրս է գալիս էթիկայի սահմաններից՝ ուղեկցվելով նաև փոխադարձ անձնական վիրավորանքներով: Նշվածի վերաբերյալ ավելի մանրամասն կցված գրառման մեջ:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել