Գերմանիայի բնակչուհի Անգելա Մայերը հայտնի դարձավ մի արարքով, որը խելամտությունից հեռու է: Նա վիճակախաղով 400 հազար եվրո գումար շահեց: Նման իրադարձությունը նշել էր պետք, այնպես որ, կինը գնեց ամենաթանկ շամպայնից և այնպես հարբեց, որ հազիվ էր շարժվում: Նրա ուրախությունը փչացրեց բուժքույրը, ով անցյալում կլինիկայում խնամում էր Անգելայի հանգուցյալ ամուսնուն: Կինը զանգահարեց և հետո չեք ուղարկեց` կապված վճարումների հետ: Մեծ քանակով ալկոհոլի ազդեցության տակ Անգելան որոշեց, որ չի վճարելու ոչ մի գումար և իր շահած գումարի կտրոնները լցրեց… զուգարանը:

Հետագայում դատարանում կլինիկայի չվճարված գումարի արդարացման համար նա ասաց, որ շահած գումարը լցրել է զուգարանը ալկոհոլի և հարբածության պատճառով: Իհարկե, նա շատ է զղջում արածի համար, քանի որ մնացել է մեծ պարտքի տակ և առանց շահած գումարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել