Operativ.am -ը գրում է

Այս անգամ սպառողները դժվարություններ են հայտնաբերել ինտերնետ-խանութներում գնումներ կատարելիս:

«iPhone X» օգտագործողները ևս մեկ խնդիր են հայտնաբերել սմարթֆոնի հետ կապված: «Ars Technica»-ի տվյալններով՝ հեռախոսի սեփականերերը չեն կարողանում ընտանեկան գնումները հաստատել «Face ID» սկաների օգնության միջոցով: Այս մասին գրում է Life.ru-ն:

Նախկին մոդելների դեպքում հնարավոր էր հաստատել գնումը, որն արվել է այլ սարքավորման սեփականատիրոջ կողմից՝ «Touch ID»-ի միջոցով: Դրա համար պետք էր ընդամենը սկանավորել սեփական մատնահետքերը: Իսկ «iPhone X»-ի դեպքում, որն ունի դեմքի սկաներ, այս գործողությունն անելն անհնար է:

Գործը բարդացնում է նաև այն, որ ամեն գնում կատարելիս պետք է հավաքել «Apple ID»-ի գաղտնաբառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել