Պատահում է՝ շատ գեղեցիկ և գրավիչ կինն այդպես էլ չի գտնում իր կեսին: Կան սովորություններ, որոնք ուղղակի հեռու են վանում տղամարդկանց:
Կան կանայք, որ մտածում են, թե տղամարդն իրենց փրկությունն է: Նրանք սպասում են այն ասպետին, ով կգա և կփրկի իրենց բոլոր խնդիրներից: Տղամարդիկ, զգալով, որ աբողջ պատասխանատվությունն իրենց վրա է, փախչում են:
Կան կանայք, ովքեր չափազանց անինքնավստահ են: Այդ փաստը ևս հեռու է վանում տղամարդկանց, քանի որ կանայք անինքնավստահ են լինում ամեն ինչում:
Երկխոսությունը հնարավոր չի լինում որոշ կանանց դեպքում: Նրանք ո՛չ խոսել գիտեն, ո՛չ լսել։
Կան կանայք, որ անընդհատ զոհի դերում են: Տղամարդիկ ատում են դա:
Որոշ կանայք սիրում են ֆլիրտ անել միանգամից մի քանի տղամարդու հետ: Տղամարդը որոշում է, որ իր հանդեպ դուք լուրջ չեք տրամադրված:
 
 
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել