Դեպքեր
1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությանը:

Ծնունդներ
1980 - Կարեն Ասրյան, շախմատի գրոսմայստեր (վ. 2008):

Մահեր
1960 - Մաքս Լաուե, գերմանացի ֆիզիկոս (ծ. 1879):

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր. 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, ինչը սկիզբ հանդիսացավ Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: ՀՀ-ում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Մ. թ. ա. 1184 թ. – ըստ լեգենդի այս օրը հին հույները տրոյական ձիու միջոցով մտան Տրոյա:
775 թ. – Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Աղձն գյուղում՝ Արածանիի ափին, տեղի ունեցավ Աղձն գյուղի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:
1878 թ. – Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հայտատարեց:
1945 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սովետական բանակը շրջափակման մեջ վերցրեց Բեռլինը:
1959 թ. – մահացել է Հակոբ Կոջոյանը, հայ նշանավոր նկարիչ, «Սասնա ծռեր» էպոսի նկարազարդող, Ալեքսանդր Թամանյանի հետ Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակն է (ծն. 1883 թ.):
1966 թ. – հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը:
1980 թ. – ծնվել է Կարեն Ասրյանը, հայ շախմատիստ, միջազգային կարգի գրոսմայստեր (մահ. 2008 թ.):
2003 թ. – Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը:
2005 թ. – Կորեացի գիտնական Խվան Ուսոկը կլոնավորեց առաջին շունը:

Wikipedia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել