Բրիտանական Քովենթրի քաղաքից Ստեֆանի Բոյդենը վրդովված է իր 11-ամյա դստեր՝ Դեմիի ուսուցիչների վարքից։ Սուրբ Ծննդի նախօրեին մանկավարժները որոշել են բացել երեխաների աչքերը և ասել են, որ Սանտա Կլաուս գոյություն չունի։

Իր ֆեյսբուքյան էջում 6 երեխաների մայրը հրապարակել է գրառում, որում մեղադրել է ուսուցիչներին սուրբծննդյան կախարդանքը ոչնչացնելու մեջ։

Ստեֆանին փորձել է դստերը հակառակում համոզել, սակայն ապարդյուն։ Տնօրենը ներողություն է խնդրել Ստեֆանիից ուսուցիչների նման վարքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել