Վիկտորյա թագուհու ժամանակների լոկոմոտիվը երկար տարիների ընթացքում առաջին անգամ լիովին կվերանորոգվի։ Վերջին անգամ ցուցանմուշի վրա կապիտալ աշխատանքներ իրականացվել են 1960-ականներին։ Գնացքը պատրաստ կլինի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին, որը ծրագրված է մայիսին։

Վիկտորյա թագուհին եղել է այդ գնացքով ուղևորություն կատարած միակ միապետը։

1869 թվականին թագուհին ցանկացել էր սեփական գնացք ունենալ, որով կերթևեկեր ինքն ու իր ընտանիքի անդամները։

Վիկտորյա թագուհու վագոնում եղել է հատուկ զանգ, որով նա կարող էր խնդրել գնացքավարին դանդաղեցնելու ընթացը։

Թագուհին գնացքով Մեծ Բրիտանիայում երթևեկել է ավելի քան 100 անգամ։ Դրանցից ամենահետաքրքիրը եղել է ուղևորությունը Բալմորալ։ Ուղևորության ընթացքում միապետը հրամայել էր կանգնեցնել գնացքը՝ Շոտլանդիայի տեսարաններով հմայվելու համար։

Վերջին ուղևորությունը թագուհին կատարել է 1900 թվականի նոյեմբերի 6-ին՝ մահից մի քանի ամիս առաջ (մահացել է 1901 թվականի հունվարի 22-ին)։

Գնացքի վերականգնման միջոցները հատկացրել է անանուն բարերարը։

Ներկայում գնացքը գտնվում է Յորքի Երկաթուղային ազգային թանգարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել