Life.panorama.am-ը գրում է.

Ամանորը հայերի ամենասիրելի տոնն է, սակայն այս տոնը մեր երկրում առատ սեղանների հետ է ասոցացվում, որոնք վնասում են ոչ միայն մարդկանց գրպաններին, այլև առողջությանը: Ամանորին ընդառաջ՝ Life.panorama.am-ը զրուցել է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ, ով իր խորհուրդներն է տվել տոներին ճիշտ սնվելու ու չարաշահումներ չանելու հետ կապված:

- Վարդանուշ, նախ խնդրում եմ նշել, թե ինչպ՞ս ազատվել շատ ուտելու մոլուցքից, ինչպե՞ս ճիշտ կազմել գնումներն ու տոնական կերակրացանկը:

- Ցանկալի է ամանորյա գնումների ցանկը նախօրոք կազմել: Կարծում եմ՝ արժե սկսել դեկտեմբերի 1-ից և հստակ հասկանալ, թե Նոր տարվան ինչպե՞ս պետք է անցկացնել օրերը, քանի՞ օր կլինենք տանը, այդքան օրերին մոտավոր քանի՞ հյուրերի կարող ենք ընդունել, քանի՞ տաք ճաշատեսակներ պետք կգան և այլն: Եթե այս ամենը նախօրոք չի արվում, վերջում մարդիկ ավելորդ վազքի և խուճապի մեջ են ընկնում, էլ չեմ ասում, որ վերջին օրերին ավելի են թանկանում մթերքները:  Այս դեպքում ցուցակ կազմելու առավելությունը կայանում է նրանում, որ երբեք ավելորդ բաներ չենք գնում և շատ կազմակերպված ենք լինում՝ իմանալով, թե որ օրն, ի՞նչ ենք ուտելու: Արդյունքում ոչինչ չի հնանում, ոչինչ չենք թափում և բազմազան ենք սնվում: Խորհուրդ կտամ շատ բանջարեղեն գնել, որոնք կզարդարեն մսային, թռչնային և ձկնային ուտեստները, իսկ մսային մթերքները կարելի է նախօրոք գնել և ըստ օրերի բաժանել, տեղադրել սառցարանում, որտեղ մսամթերքը կարելի է պահել մեկից ավելի ամիսներ: Դրանք կարող են լինել նրբաբլիթներ, կոտլետներ, հավի կրծքամսից ռուլետներ և այլն: Եթե ամենը բաժանեք ըստ չափաբաժինների և տոներին դրանք տաքացնելուց հետո օգտագործեք, ապա թե դուք, թե ձեր հյուրերը կսնվեն համեղ ու թարմ:

- Շատ կարևոր է, որպեսզի տոնեին հնարավորինս խուսափենք ուտեստներն իրարխառնելուց, ինչը շատ հաճախ են մարդիկ թույլ տալիս: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս և ի՞նչհերթականությամբ է ճիշտ սնվելը:

- Իհարկե, պետք է սկսել բանջարեղենից, ցանկալի է ամեն սննդի ընդունումից առաջ ուտել բջջանյութով հարուստ սնունդ, որեսզի և հագեցվածության զգացողությունը շուտ լինի և այդ զգացողությունը ապահովվի ցածր կալորիականությամբ սնունդով, և ալկոհոլի օգտագործումը առավել ճիշտ կլինի: Այնպես որ, ցանկալի է ուտել սկսել կանաչեղենով հարուստ աղցաններից:  Դրանից հետո ցանկալի է ուտել որևէ տաք ուտեստ, իսկ դեսերտի անցնել միայն ուտելուց հետո. այն սննդի փոխարեն չպետք է ուտել: Մրգեր կարելի է ուտել նախաճաշի կամ ճաշի հետ միասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել