Ի՞նչ եք տեսնում նկարում։ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը։

1․ Երկու կին

Դուք շատ երջանիկ եք, սակայն ձեզ համար դժվար է կիսվել այլ մարդկանց հետ։

Արտաքին անձը։ Դուք ջերմ և կյանքով լեցուն մարդ եք։ Եթե մենք ստիպված լինեինք ձեզ նկարագրել մեկ բառով, ապա կասեինք «կյանքի  ուժ»։ Դուք միշտ փայլում եք և նկատում եք ձեր էներգիան, սակայն ձեր բացասական կողմերից է անհամբերությունը։

Ներքին անձը: Դուք ցույց չեք տալիս, թե ինչքան լավ եք իրականում ձեզ զգում։ Ձեզ հարկավոր է լինել մեկի հետ, ով կհասկանա ձեզ՝ եթե անգամ շատ խոսեք։ Դուք շատ շփվող եք և ձեզ դուր է գալիս անցկացնել ընկերների հետ ձեր ժամանակը։ Սակայն լինում են դեպքեր, երբ դուք զգում եք ձեզ միայնակ, անգամ այն ժամանակ, երբ ձեր կողքին շատ մարդիկ կան։ Դուք զգում եք, որ դուք քիչ իսկական ընկերներ ունեք։

2․ Գանգ
Ձեր ստեղծագոծական մտքերն անվերջ են, սակայն ձեր հոգու խորքում թաքնվում է պերֆեկցիոնիստական անձ։

Արտաքին անձը։ Դուք յուրահատուկ և պատկերավոր մարդ եք։ Դուք  ունեք լավ երևակայություն։ Ոգեշնչում եք մարդկանց ձեր ստեղծագործություններով։

Ներքին անձը։ Դուք ցույց չեք տալիս, սակայն իրականում դուք պերֆեկցիոնիստ եք։ Դուք այն մարդն եք, ով մեծ հույսեր ունի իր առաջարկների հետ։ Եվ դուք ունեք մեծ ցանկություն իմանալ կամ լսել ուրիշների հիացմունքի խոսքերը ձեր մասին։

3․ Զգեստ և թեյի համար նախատեսված հավաքածու

Դուք ունեք ուրիշներին կառավարելու ունակություն, շնորհիվ ձեր խարիզմայի։

Արտաքին անձը։ Դուք խելացի և վստահելի մարդ եք։ Դուք ունեք համոզելու և մարդկանց զարմացնելու ունակություններ։ Դուք սիրում եք մարդկանց արձագանքները այդ ամենին։ Սակայն զգույշ եղեք, քանի որ երբեմն դուք կարող եք շատ էմոցիոնալ լինել։

Ներքին անձը։ Շատ մարդիկ կախված են ձեզանից։ Դուք վստահում եք ձեր ունակություններին և հենց դրա համար էլ չեք սիրում ուրիշներից օգնություն խնդրել։ Ցավոք լինում են դեպքեր, երբ դուք կորցնում եք հնարավորությունը, ամեն ինչին ինքուրույն հասնել ցանկանալու պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել