Չերիտի Լին այդ պահին աշխատավայրում էր, երբ ոստիկանները նրան հայտնել են սարսափելի լուրը. նրա 4-ամյա դուստրը՝ Էլլան, սպանվել է: Այս մասին գրում է Mirror-ը:

Չերիտին ուներ 2 երեխա՝ 13-ամյա որդին՝ Պերիսը, և 4-ամյա դուստրը՝ Էլլան: Մայրը երեխաներին թողել էր տանը՝ դայակի մոտ:

Պերիսը խելացի տղա էր և դայակին համոզել է, որ նա կարող է տուն գնալ: Այնուհետև նա հանգիստ մտել է Էլլայի ննջարան և սկսել է ծեծել և խեղդել փոքրիկին, իսկ հետո հարվածել նրան 17 անգամ:

Պերիս Բեննետը, ով այժմ 24 տարեկան է, ոստիկանությանը պատմել է հանցագործության մասին: Նա սկզբում ասել է, որ այդ պահին հալյուցինացիաներ է ունեցել: Իսկ հետո ավելի սառնարյուն խոստովանություն է արել. պատանին ոստիկանությանն ասել է, որ նա ի սկզբանե ծրագրել էր սպանել նաև մորը, երբ նա վերադառնար աշխատանքից:

«Եթե նա ինձ սպաներ, ես կտանջվեի 5, 10, 15 րոպե: Բայց նա գիտեր, որ եթե ինձ թողներ ապրել առանց Էլլայի, ես կտանջվեի մինչև կյանքիս վերջը»,- ասում է Չերիտին:

Դեպքը տեղի է ունեցել 2007 թվականին: Միայն 10 տարի անց է կինը կարողացել պատմել այս պատմությունը: Պերիսն այժմ բանտում է՝ 40 տարվա պատժաժամկետով, ինչը Տեխասում առավելագույն պատժաչափն է անչափահասների համար:

Պերիսը խոստովանել է, որ նա բացարձակ գիտակցված է կատարել հանցագործությունը:

Չնայած սպանությանը՝ մայրը պարբերաբար այցելում է որդուն բանտում: Նա այժմ ունի 3-րդ երեխա, որն արդեն 4 տարեկան է:

Չերիտին 2011 թվականին հիմնել է ոչ առևտրային կազմակերպություն՝ «Էլլայի հիմնադրամ». «Այն գիշերը, երբ մահացավ Էլլան, ես երդվեցի ինչ-որ նշանակալի բան անել ի հիշատակ նրա»,- ասում է մայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել