Պարադոքսները ձեզ կարող են տրամաբանորեն անհնար թվալ, սակայն դրանք սովորաբար ճշմարտացի են: Դրանք ստիպում են մեզ մտորել իրոք կարևոր հարցերի շուրջ: Պարադոքսները սովորեցնում են մեզ ճիշտ ապրել և շատ բաների վերաբերվել իմաստուն և գիտակից կերպով:

Այս հոդվածում մենք կդիտարկենք կյանքի 7 պարադոքսալ արտահայտություն, որոնք առավել քան ճշմարտացի են․

1. Աշխարհի ամենալավ բաները հնարավոր է ձեռք բերել անվճար

Բոլորս էլ լսել ենք այս արտահայտությունը, որն ինքնին արդեն պարադոքսալ է, քանի որ շատ կարևոր բաներ բավական թանկ արժեն: Բայց միևնույնն է՝ աշխարհի նույնիսկ ամենագեղեցիկ իրը չի կարող մեզ երջանիկ դարձնել: Այն, ինչ մեզ ուրախացնում է, մենք չենք կարող փողով գնել, օրինակ՝ առողջություն, սեր, նվիրվածություն կամ ընկերություն:

2.  Այլընտրանքի հայտնվելու հետ զուգընթաց մենք հետզհետե դժվարանում ենք ընտրության հարցում

Ժամանակակից աշխարհում մենք վստահ ենք, որ մեր ձեռքի տակ ունենք այն ամենը, ինչը կարող է հեշտացնել մեր կյանքը: Կյանքի որոշակի իրավիճակներում դա աշխատում է: Բայց ոչ միշտ: Երբ մենք պետք է կարևոր որոշում կայացնենք և ունենք մի քանի տարբերակ՝ մենք ավելի շատ ենք դժվարանում ճիշտ որոշում կայացնելու հարցում:

3. Եթե դուք երջանկության կարիք ունեք, ապա մի փնտրեք այն

Այս պարադոքսը հորինել են դեռևս գեդոնիստները (այս փիլիսոփայության հիմնադիրները գտնում էին, որ շահն ու երջանկությունը՝ կյանքի միակ իմաստն են, խմբ․): Հենց նրանք էին գտնում, որ մենք երջանկություն ենք գտնում այն ժամանակ, երբ չենք սպասում: Երջանկությունը վայր չէ, դա հոգեվիճակ է:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել