«Սովետի օրերից «բեմին վրա քալող», այսօր էլ կառավարության եզակի կին նախարար Հրանուշ Հակոբյանը մոտ օրերս ամփոփիչ ասուլիս կհրավիրի, կներկայացնի իր ոլորտի և անձամբ իր ձեռքբերումները: Նախարարների մեծ մասն այս տարի ասուլիս չի տա, այս պա­հի դրությամբ միայն Արծվիկ Մինասյանի տարեվերջյան ասուլիսի հայտա­րարությունն ենք ստացել: Մինչդեռ անցյալում գրեթե բոլորը տարեվերջին ասուլիսներ էին հրավիրում: Խախտո՞ւմ եք ավանդույթը՝ հարցրինք կառավարու­թյան մամլո ծառայության ղեկավարին: «Չենք խախտում, բնապահպանության նախարարը ևս տարեվերջյան ասուլիս կտա: Բոլոր դեպքերում, տնտեսական տարին ավարտվում է հունվարին, երբ ունենում ենք տարվա ընդհանուր պատ­կերը թվերով, և նախարարների հիմնա­կան մասն ասուլիսներով հանդես կգա այդ ժամանակ»,- ասաց Արամ Արարատ­յանը: Հիմա ավելի տպավորիչ թվեր ու­նեք. Կարայանը չտեսնված-չլսված՝ 7 տոկոս աճ է ներկայացրել, հույս ունեք մեկ ամիս հետո ավելի մեծ թվեր «ունե­նալ», մանավանդ որ ապրիլը՝ վարչապե­տի ընտրությունը, քթի տակ կլինի: «Ես արդեն ասացի, թե ինչու հունվարին, և ապա՝ կցանկանայի հիշեցնել, որ տնտե­սական բլոկի, և ոչ միայն, նախարար­ներն ամփոփիչ ասուլիսներով հանդես են եկել հոկտեմբերին՝ ընդամենը երկու ամիս առաջ»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել