««Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում նրա մի շարք հայտարարություններ բավական բուռն ընդունվեցին հասարակության կողմից, եղան թյուրընկալումներ, և նախարարը ստիպված էր լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ:
 
«Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը»,- ասել է Ալթունյանը:
 
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ապրիլից հետո իր պաշտոնավարման հավանականությանը, նախարարն ասել է. «Ճիշտն ասած` իմ ապագայի մասին այդ առումով ո՛չ նախագահի և ո՛չ էլ վարչապետի հետ չենք խոսել: Ուղղակի ես երիտասարդ տարիներից օգտվում եմ մի խելացի մարդու խորհրդից` «Սովորի՛ր այնպես, ինչպես ապրելու ես հավերժ, իսկ ապրիր այնպես, ինչպես ապրում ես քո վերջին օրը»: Ես իմ աշխատանքային նախագծերը կազմում եմ այնպես, ինչպես ես ղեկավարելու եմ հավերժ»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել