Բոլոր երեխաներն են հատկապես խաղերի ժամանակ անում այնպիսի բաներ, որոնք կարող են վտանգավոր լինել: Օրինակ այս տղան թաքնվել էր ընկերներից այնպես, որ հետո նրան չորս տղամարդ հազիվ դուրս բերեց:

Նա քրոջ հետ խաղալուց որոշել էր, որ թաքնվելու ամենահարմար տեղը լվացքի մեքենան է: Եվ իրոք. քույրը նրան չէր գտնում:Որոշ ժամանակ անց հասկանալով որ ինքը հաղթել է տղան փորձեց դուրս գալ , սակայն չստացվեց: Ծնողները նրան հայտնաբերելով չկարողացան դուրս բերել և օգնության կանչեցին փրկարարներին: Բազմաթիվ ջանքերից հետո տղային դուրս բերեցին լվացքի մեքենայի միջից: Նա բավականին քաջ էր և նույնիսկ չէր բողոքում և լաց չէր լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել