Առաջարկում ենք կարդալ մի քանի օգտակար խորհուրդ` մաքրության սիրահարներին:

Ծորակի վրայի հետքերը կվերանան եթե այն սրբեք թխվածքի համար նախատեսված թղթով:

Եթե ափսեներից վատ հոտ է սկսում գալ, ձեզ կօգնի վանիլի թուրմը: Լցրեք այդ հեղուկից մեկ գդալ ափսեների մեջ: Դրեք տաք վառարանի մեջ: Մի քանի րոպե անց տհաճ հոտը կանցնի:

Խոհանոցի տախտակի մաքրության համար օգնության կգա կիտրոնը: Մաքրեք տախտակը կիտրոնով և թողեք տասը րոպե: Հետո լվացեք և չորացրեք: Դրանից հետո տախտակը մաքուր կլինի ինչպես նորը:

Դանակների և պատառաքաղների գունաթափման ու սևացման դեմ ձեզ կօգնի կավիճը: Դրեք կավիճը պարագաների հետ մեկ դարակում:

Կորած գուլպայի մյուս հատը կօգնի մաքրել շերտավարագույրները: Ուղղակի հագցրեք այն ձեռքին և կարող եք մաքրել դրանց փոշին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել