Life.tert.am-ը գրում է.

Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով լսարանին առավել հայտնի էր որպես «Քաղաքում» հեռուստասերիալի Կարբիտ, տևական ժամանակ էկրաններին չէր, քանի որ ազատության մեջ չէր։ Կալանավայրից ազատ արձակվելուց հետո առաջին անգամ կվերադառնա հեռուստաէկրան։ Մովսեսը նկարահանվել է ATV հեռուստաընկերության նոր «Կարմիր բլուր»հեռուստասերիալի առաջին տեսարաններում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմել է ոչ միայն նոր աշխատանքի, այլև կալանավայրից դուրս գալուց հետո ադապտացման փուլի, ընկերական շրջապատի փոփոխության, մարդկանց վերաբերմունքի և ոչ միայն այդ ամենի մասին։

 

Հեռուստանովելում Մովսեսը մարմնավորում է դերասան Սամվել Սարգսյանի երիտասարդությունը։ Նա եթերում կլինի առաջին սերիաներում, հետագայում կերպարը կզարգացնի Սամվել Սարգսյանը։ «Այս դեպքում խնդիր կա նմանեցնելու միմիկաները, ժեստերը։ Փորձել եմ նմանություններ գտնել, թե ինչքանով է ստացվել, հանդիսատեսը կդատի»,– ասաց նա։

 

Դերասանը նշեց, որ այս դերը մարմնավորելն իրեն հարմար էր այնքանով, որ այժմ չէր կարող մեծ զբաղվածություն ունենալ ֆիլմում։ Երկարատև դադարից հետո Մովսեսն առաջին անգամ է վերադառնում նկարահանման հրապարակ։

 

 

«Ես հիմա ավելի ոգևորված եմ աշխատում, քան առաջ։ Կարծում եմ` դերասանի համար շատ կարևոր է կյանքի տեսողականությունը, իմ կյանքի տեսողականությունն ավելի է մեծացել, ինչը նպաստում է իմ խաղին։ Կալանավայրում չէի  կարող զբաղվել արվեստով, դա ոչ նպատակահարմար կլիներ, ոչ էլ արդյունավետ։ Ամեն դեպքում դա չխոչընդոտեց, որպեսզի հետագայում վերադառնամ իմ աշխատանքին»,– նշեց դերասանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել