Wnews.am-ը գրում է.

Տարին մոտենում է ավարտին: 2017-ի ընթացքում Wnews.am-ը ներկայացրել է հայ հայտնիների ստացված ու ոչ այնքան  կերպարները: Մեր  «Fashion զրույց» նախագծի շրջանակներում Էքսկլյուզիվ հարցազրույցներ ենք ունեցել ամենաոճային աղջիկների հետ: Wnews.am-ին նրանք պատմել են նորաձևության, ոճի և գեղեցկության իրենց գաղտնիքները : Ժամանակն է հիշել, թե ովքեր էին լավագույնները 2017-ին,   ովքեր  առանձնացան իրենց  ոճային, վառ կերպարներով:

Մադոննա Հարությունյան

Ճիշտ է, այս տարի համացանցը հեղեղվեց Մադոննայի ու Սոս Ջանիբեկյանի սիրավեպով, բայց մեր ուշադրությունը հաղորդավարուհին գրավեց ոչ այդ պատճառով: Մադոննան Wnews.am-ի Fashion զրույց խորագրի 2017-ի առաջին հյուրն էր:   Հայկական եթերի Մադոննան միանգամից տպավորվեց իր գրեթե սպիտակ մազերով ու յուրահատուկ ոճով:

 Մարտա Կիրակոսյան

Մարտան  թեպետ Հայաստանը չներկայացրեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում, բայց, միանշանակ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի   ամենաոճային մասնակիցն էր: Իր ինքնատիպ, վառ կերպարներով նա մեր ֆավորիտն էր, պատահական չէր, որ հենց նա  դարձավ  Wnews.am-ի  Fashion զրույց  խորագրի հյուրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել