Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ծերացման գործընթացները կարելի է խաթարել և նույնիսկ ընդհատել անորոշ ժամկետով։ Գենետիկների խոսքով՝ ամենը կայանում է նյութափոխանակության մեջ։ Սպառվող սննդի 25 տոկոսով կրճատումը կօգնի դանդաղեցնելու մարդու օրգանիզմում որոշ ակտիվ գործընթացներ։

Օրվա իդեալական սննդային դոզան, որը կարող է հաղթահարել ծերացումն ու միաժամանակ նվազեցնել քաշը, դիետոլոգների կողմից սահմանվել է տղամարդկանց համար 1875 կալորիայի և կանանց համար 1500 կալորիայի մակարդակի վրա։

«Ծերացման դեմ» դիետան վնաս չի հասցնում օրգանիզմին։ Ճիշտ դիետայի շնորհիվ կարելի է կյանքը երկարացնել 5-10 տարով։ Նման դիետայի այլ կարևոր առանձնահատկություն է հանդիսանում օրգանիզմի իմունային համակարգի մարզումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել